Օրբելի» կենտրոնը հյուրընկալել է IPIS-ի փոխնախագահ Ալիռեզա Ղոլիփուրին

1 ր.   |  2026-09-23

Սեպտեմբերի 23-ին «Օրբելի» կենտրոնը հյուրընկալել է Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (IPIS) փոխնախագահ Ալիռեզա Ղոլիփուրին։

Հանդիպմանը քննարկվել են երկու կենտրոնների միջև համագործակցության զարգացման հեռանկարները:



Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Իրան համագործակցության ընթացիկ հարցերին, Իրանի շուրջ վերջին իրադրությանը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։